Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 617-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2024 թվականի N 617-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 508-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, 16.12.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ Կառավարության 05.01.2022թվականի թիվ 14-Ն որոշումը, ՀՀ Կառավարության 29.12.2005թN 2387-Ն որոշումը և քաղաքացու դիմումը,  որոշում եմ՝

  1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ղեկավարի 14 հոկտեմբերի 2024թվականի թիվ 508-Ա որոշումը։
  2. Արենի համայնքի Արփի  բնակավայրի վարչական տարածքում գտնվող  գտնվող (ծածկագիր՝ 10-012-0050-0003, հողամասի չափը՝ 0,12293 հա, նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝  բնակելի կառուցապատման) Գրիգոր Վաչիկի Եղոյանին   սեփականության իրավունքով պատկանող հողամասը և բնակելի տունը հասցեավորել ՀՀ ՎՁՄ, Արենի համայնք, գ․ Արփի 5-րդ փ․ 1-ին նրբ․ թիվ 5։
  3. Արենի համայնքի Արփի բնակավայրի 5-րդ փողոց 1-ին նրբ․ թիվ 5 հասցեում   գտնվող (ծածկագիր՝ 10-012-0050-0003, հողամասի չափը՝ 0,12293 հա, նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝  բնակելի կառուցապատման) Գրիգոր Վաչիկի Եղոյանին   սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 102,6 քմ․ (բնակելի տուն՝ 86,9քմ․, բաց պատշգամբ՝ 15,7քմ, ) և օժանդակ կառույցները՝ 168,1քմ․ (հավաբուն՝ 5քմ, բաց պատշգամբ՝ 3,3քմ, թոնրատուն՝ 14,7քմ․,  բաց բատշգամբ՝ 10,7քմ․, մառան՝ 19,8քմ․, բաց պատշգամբ՝ 10,8քմ, անասնաշենք 38,1քմ․, բաց պատշգամբ՝ 47,1 ծածկ՝ 18,6քմ․)  ճանաչել օրինական։
  4. Ինքնակամ կառույցները օրենքով սահմանված կարգով հաշվառված են ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Հաշվառման կոդ՝ 2024THPMHW:
  5. Առաջարկել կառույցն իրականացրած  Գրիգոր Եղոյանին  վճարելու 1 քմ.` 1028 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված բնակելի տան համար՝ 105 473 ՀՀ դրամ և վճարելու 1քմ․ 617 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված օժանդակ կառույցների համար՝ 103 718 ՀՀ դրամ, ընդամենը՝ 209 191 ՀՀ դրամ, հաշվի առնելով  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները:
  6. Ինքնակամ կառույցի օրինականացման վճարները վճարվում են անկանխիկ եղանակով հետևյալ հաշվեհամարին՝ 900355003451:
  7. Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
  8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:     

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner