Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 17.09.2009թ. N1066-Ն որոշումը և «Վալե դը լ Արփա» ՍՊԸ-ի դիմումը՝ որոշում եմ.
Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, «Վալե դը լ Արփա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 23,19665 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0239-0110, հողատեսքը՝ բազմամյա կորիզավոր տնկարկ) հողամասից առանձնացված 4,3737 հա ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգի գործառնական նշանակության։