Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Արենի համայնքի ավագանու 25-ը հունվարի 2024 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները․
1․ Արենի համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից պակասեցնել 10 000 000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել․
ա/ Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին 3 240 000 ՀՀ դրամ,
բ/ Արտաքին լուսավորության ցանց գործառնական դասակարգման 06 բաժնի 04խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին ավելացնել 3 000 000 ՀՀ դրամ:
գ/ Ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին 1040000 ՀՀ դրամ,
դ/ Աղբահանություն և սանիտարական մաքրում գործառնական դասակարգման 05 բաժնի 01խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին 2720000 ՀՀ դրամ։
2. Կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4111 /աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ հոդվածից պակասեցնել 2650000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել․
ա/ 4112 /պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ/ հոդվածին 2050000 ՀՀ դրամ,
բ/ 4234 /տեղեկատվական ծառայություններ/ հոդվածին 600000 ՀՀ դրամ: