Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 88, 15.04.2021թվականի թիվ 600-Ն որոշումները և համասեփականատեր Նաիրի Սիմոնյանի դիմումը, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝
Արենի համայնքի Արենի բնակավայրի 1-ին փողոց թիվ 21 հասցեում գտնվող, Նաիրի Մաքսիմի Սիմոնյանին, Նաիրա Մաքսիմի Թովմասյանին և Անուշ Բուղդանի Սիմոնյանին համասեփականության իրավունքով պատկանող 48․36 քմ մակերեսով (հողամասի չափը՝ 0.00967 հա, ծածկագիրը՝ 10-008-0034-0007, նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) անասնաշենքի նպատակային նշանակությունը փոխադրել բնակելի նպատակային նշանակության շինության՝ որպես բնակելի տուն: