|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մայիսի 2024 թվականի N 259-Ա |
ԱՐԵՆԻԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՌՆԻԿ ԽԱՉԻԿԻ ՍԻՍԱԿՅԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ 0,8 ՀԱ ԱՆՇԱՐԺ ԳՈԻՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1260 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 466-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 101-րդ հոդվածի 4-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Գառնիկ Սիսակյանի դիմումը՝ որոշում եմ. Լուծել 16 նոյեմբերի 2007 թվականին Արենի գյուղապետարանի և քաղաքացի Գառնիկ Խաչիկի Սիսակյանի միջև կնքված Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,8հա մակերեսով անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը (վկայական 0087760): |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(241.14 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|