Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 9-րդ կետը, Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն․
1․ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,21656հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-025-0101-0446, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ բնակելի տներ կառուցելու նպատակով։
|