|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հունվարի 2025 թվականի N 014-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, «ԹԱԴԵՈՒՍ» ՍՊԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 3,124627 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԱՎԵԼԻ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 17.09.2009թ. N1066-Ն որոշումը, ՀՀ Վայոց ձոր մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի թիվ 12 նիստի արձանագրությունը՝ կայացած 2024թվականի դեկտեմբերի 25-ին, ընկերության կողմից ներկայացված դիմումը՝
որոշում եմ՝ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, «Թադեուս»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ 3,124627հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0254-0038, հողատեսքը՝ վարելահող) բարձրարժեք հողատեսքը փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի՝ խոտհարք՝ չփոխելով հողակադաստրային շրջանցման գոտին։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|