Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին և համայնքային ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին, 2024թվականի  սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներ ապահովելու,  բարեխիղճ և պարտաճանաչ աշխատելու համար հատկացնել միանվագ  պարգևավճարներ՝ հաստատված դրույքաչափի 50 %-ի չափով։ 
2․ Պարգևավճարները հատկացնել համամասնորեն՝ 2024թվականին աշխատած ամիսների հաշվարկով։ 
   |