Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Արենի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի մարտի 25-ին տրամադրված թիվ 62 շինարարության թույլտվության մեջ կատարել փոփոխություններ․
1․ առաջին պարբերության մեջ «Երկու վերգետնյա հարկով» բառերը և թվերը փոխարինել «Երեք վերգետնյա հարկով» բառերով և թվերով ։
2․ առաջին պարբերության մեջ «բարձրությունը՝ 8,54մ» բառերը և թվերը փոխարինել «բարձրությունը՝ 12,01մ» բառերով և թվեորվ
3․ 1-ին կետի 2-րդ ենթակետում «19/03/2024թ․ N 166/24 փորձագիտական դրական եզրակացություն ՊԱՐԶ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ 17418» բառերը և թվերը փոխարինել «06/12/2024թ․ N 754/24 փորձագիտական դրական եզրակացություն ՊԱՐԶ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ ՔՊԼ-000802 » բառերով և թվերով։
4․ 4-րդ կետում «նախագծային փաստաթղթերը փոփոխվել են» բառերից հետո ավելացնել «ՊՌՈՇԱԲԵՐԴՇԻՆ» ՍՊԸ լից․ 17126» բառերը և թվերը, իսկ «սահմանված կարգով համաձայնեցվել իրավասու մարմնի» բառերից հետո ավելացնել «Արենիի համայնքապետարանի» բառերը։