Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2011թվականի թիվ 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17.06.2021թվականի թիվ 987-Ն որոշմամբ սահմանված կարգի 1-ին մասի 9-րդ կետը, ՀՀ Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումը, ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 8-րդ մասը, Արենի համայնքի ավագանու 03․03․2025թվականի թիվ 026-Ա որոշումը, որոշում եմ՝
1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ավետիք Նվերի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0193-0004, հողատեսքը՝ վարելահող) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2. Վերը նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գյուղ Արենի 22 հողամաս:
3. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության հետևանքով առաջացած կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 1 063 500 ՀՀ դրամ ենթակա է վճարման Արենիի համայնքապետարանի 900355105132 հաշվեհամարին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողամասի սեփականատիրոջ կողմից կադաստրային արժեքների տարբերությունը վճարելուց և վճարման անդորրագրերը ներկայացնելուց հետո: