Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թ. հունիսի 10-ի ՀՕ-117-Ն օրենքով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ որոշում եմ.
1. Ճանաչել Կիմա Ղուկասի Նանյանի սեփականության իրավունքը Արենի համայնքի Չիվա բնակավայրի 3-րդ փողոց, 3-րդ նրբանցք թիվ 14 հասցեում գտնվող (հողամասի ծածկագիրը՝ 10-036-0002-0035) բնակելի տան նկատմամբ:
2. Բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը։
3. Անշարժ գույքը բավարարում է սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները։