Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի Արենի բնակավայրի 4-րդ, 5-րդ և 7-րդ փողոցները, այդ փողոցներին հարող փակուղիներն ու նրբանցքներն ընդգրկող թաղամասը անվանակոչել Սյունյաց միջնադարյան իշխան Տարսայիճ Օրբելյանի անունով: |