Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 139-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2025 թվականի N 139-Ա

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ » ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ԱՆԱՀԻՏ ԿԱՐԱՊԵՏԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանի հավելվածի 86-րդ կետով,

1․ Հիմք ընդունելով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը՝ (Սերիա Ա N 0575, տրված՝ 13․10․2023 թ․) սահմանել, որ Վայոց Ձորի մարզի «Արենի համայնքի Արփի բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Անահիտ Կարապետի Հարությունյանը հավաստագրի տրման պահից  շարունակում է պաշտոնավարել 5 տարի ժամկետով՝ մինչև 13․10.2028 թվականը։

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հանգամանքով պայմանավորված Անահիտ Կարապետի Հարությունյանի  հետ կնքել աշխատանքային պայմանագիր։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Հարությունյանին որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner