Հիմք ընդունելով Արենիհամայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 25-ի թիվ -Ա որոշումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ Ստեղծել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորմարզի Արենիհամայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման մշտական հանձնաժողով /այսուհետ՝ հանձնաժողով/՝ համաձայն հավելված 1-ի։
2․ Սահմանել հանձնաժողովի իրավասությունները՝ համաձայն հավելված 2-ի։
3․ Սահմանել մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ընթացակարգերն ու չափանիշները՝ համաձայն հավելված 3-ի։
4․ Սահմանել առաջարկների ներկայացման հայտի, նախնական գնահատման աղյուսակի և միջոցառումների պլան-ժամանակացույցի ձևաթղթերը՝ համաձայն հավելված 4-ի, 5-ի և 6-ի։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։