Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշումը՝ որոշում եմ.
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<ԱՐԵՆԻ ԹՐԱԴԻՇՆԼ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ>> ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 0.07111հա մակերեսով (ծածկագիրը՝ 10-008-0044-0004, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման: