Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,01453 հա հողամասը (ծածկագիր՝ 10-006-0955, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ հողատեսք) գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն:
2․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,2025 հա հողամասը (ծածկագիր՝ 10-020-0109-0174-ից, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ հողատեսք) գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն:
3․ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,14892 հա հողամասը (ծածկագիր՝ 10-037-0121-0001-ից, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ հողատեսք) գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն: