Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 08․10․2025 թվականի թիվ 137-Ա որոշումը՝ որոշում եմ
Արենի համայնքի Արենի բնակավայրի 36-րդ փողոց 52/4 հասցեում գտնվող 0,16130հա բնակավայրերի նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-008-0017-0060, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և օրինականացված 84,84քմ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության շինությունները (տեխնիկական սենյակ՝ 7,26քմ․, ավտոլվացման կետ՝ ծածկ՝ 76,78քմ․, սանհանգույց՝ 0,8քմ) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 6 417 205 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով օտարել կառուցապատող Ստեփան Արսենի Սարգսյանին։