Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետի պահանջներով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն
1. Արենի համայնքում 2024 թվականի ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող համայնքի 9 բնակավայրերի աշակերտներին գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ ձեռք բերելու և նվիրելու համար համայնքի բյուջեից հատկացնել առավելագույնը 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ՝ մեկ պայուսակի հաշվարկով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին հիմք ընդունել համայնքի բնակավայրերի դպրոցների տնօրենների կողմից հաստատված և ներկայացված ցուցակները: |