Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 24․12․2024 թվականի թիվ 205-Ա և 11․02․2025թվականի թիվ 017-Ա որոշումները, 27․05․2025 թվականին Արենիի համայնքապետարանում կայացած աճուրդի թիվ 1-2 արձանագրությունները՝ որոշում եմ
1. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,02հա (ծածկագիրը՝ 10-004-0009-0033, գործառնական նշանակությունը՝ կապի) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության հողամասը՝ 1 050 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված <<Տելեկոմ Արմենիա>> ԲԲԸ-ին։
2. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՎԱԶ 2107 մակնիշի (նույնականացման համարը՝ XTA21070052058350) 596LL70 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենան՝ 487 200 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Անդրանիկ Գագիկի Աղախանյանին։