Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի 2-րդ փողոց 1-ին նրբանց 2/1 հասցեում գտնվող 0,00104հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը և օրինականացված 7,7քմ մակերեսով կիսակառույց բնակելի տունը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, օտարել կառուցապատող Շողեր Ջալալի Մկրտչյանին։
2 Հաստատել հողամասի և շինությունների համար հաշվարկված գումարները.
1) 0.00104հա բնակավայրերի նշանակության հողամասի համար՝ 12 700 ՀՀ դրամ,
2) 7,7քմ օրինականացված բնակավայրերի նշանակության շինության համար՝ 27 928 ՀՀ դրամ,
Ընդամենը՝ 40 628 ՀՀ դրամ։
|