Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 533-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2024 թվականի N 533-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԻ ԵՎ ՉԻՎԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի   պահանջներով և հիմք ընդունելով  ՀՀ Կառավարության   29.12.2005թ. թիվ 2387-Ն,   29.12.2011 թվականի թիվ 1920-Ն  որոշումները, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածը՝   որոշում եմ`

 1․ Արենի համայնքի Արփի  բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.05917հա մակերեսով (ծածկագիրը՝ 10-012-0028-0006, գործառնական նշանակությունը՝ այլ հողերի)  բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա և գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն։ Վերը նշված հողամասին   տրամադրել հետևյալ հասցեն ՀՀ ՎՁՄ, Արենի համայնք, գ․ Արփի Երևանյան խճուղի 19 հողամաս։ 

 2․ Արենի համայնքի Չիվա  բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02102հա մակերեսով (ծածկագիրը՝ 10-036-0029-0010 գործառնական նշանակությունը՝ այլ հողերի)  բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական  կառուցապատման հողերի կատեգորիա և գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն։ Վերը նշված հողամասին   տրամադրել հետևյալ հասցեն ՀՀ ՎՁՄ, Արենի համայնք, գ․ Չիվա  7-րդ փողոց, 18 հողամաս։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner