Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ.-ի թիվ 2387-Ն, 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշումները, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածը՝ որոշում եմ.
Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00705 հա հողամասի (ծածկագիր՝ 10-017-0106-0001-ից, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ հողեր) գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական դասակարգման: Վերը նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Գնիշիկ, 4-րդ փողոց, 4հողամաս և գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն։