Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Արենի համայնքի ավագանու 15-ը hունվարի 2025 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2025 թվականի տարեկան բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները՝
1. Կառավարման մարմնի պահպանում 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4221 /ներքին գործուղումներ/ հոդվածից պակասեցնել 1 000 000 ՀՀ դրամ և ուղղել նույն ոլորտի 4823/պարտադիր վճարներ/ հոդվածին:
2. Արենի համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891/պահուստային միջոցներ/հոդվածից պակասեցնել 7 800 000 ՀՀ դրամ և ուղղել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4621/ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին/ հոդվածին: