Այսօր: Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 142-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2025 թվականի N 142-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15․01․2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 002-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

 Հաստատել Արենի  համայնքի ավագանու 15-ը hունվարի 2025 թվականի  թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2025 թվականի տարեկան բյուջեում կատարվող  հետևյալ փոփոխությունները և  վերաբաշխումները՝

1. Արենի համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասի ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ եկամտատեսակում ավելացնել 266 384 359 ՀՀ դրամ և նշված գումարն ուղղել`

1)  ջրամատակարարում և կոյուղու համակարգեր գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի 5112/շենքերի և շինությունների շինարարություն/ հոդվածին՝ 42 781 968 ՀՀ դրամ,

2) ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5112 /շենքերի և շինությունների շինարարություն/ հոդվածին՝ 160 913 768 ՀՀ դրամ,

3)  Ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի 5112 /շենքերի և շինությունների շինարարություն/ հոդվածին՝ 62 688 623 ՀՀ դրամ,

2. Համայնքի վարչական տարածքում շենքերի շին. թույլտվություն, քանդման թույլտվություն 45 բաժնի 05 խմբի 00 դասի եկամտատեսակում ավելացնել 10 000 000 ՀՀ դրամ, նշված գումարն ուղղել  կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4212 /էներգետիկ ծառայություններ/ հոդվածին:

3․ Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի 5112 /շենքերի և շինությունների շինարարություն/ հոդվածից պակասեցնել 21 միլիոն ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5112 /շենքերի և շինությունների շինարարություն/ հոդվածին։

4․ Արենի համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի  վարչական մասի  ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891/պահուստային միջոցներ/հոդվածից կատարել հատկացում՝ 2 000 000 ՀՀ դրամ և այն ուղղել Արենի այլ մշակութային միջոցառումներ գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4269 /հատուկ նպատակային նյութեր/ հոդվածին։

5․ Արենի այլ  մշակութային միջոցառումներ գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4637 /ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածից պակասեցնել 75 000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել նույն ոլորտի 4727 /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ հոդվածին։

 

 


Կողմ -8

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner