Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի՝ «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 16-ի N 3 որոշումը,ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը (Սերիա Ա N1187, տրված՝ 14․02․2025 թ․) և մրցույթում հաղթող ճանաչված Արմինե Վարդանի Խաչատրյանի դիմումը․
1․ Սույն թվականի մայիսի 21--ից Արմինե Վարդանի Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ լուծելով 30 հուլիսի 2024 թվականի թիվ 01 որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը։
2․ Արմինե Վարդանի Խաչատրյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր 5 (հինգ) տարի ժամկետով, գործող հավաստագրի ժամկետի երկարաձգման պայմանով։
3․Սույն որոշման 2-րդ կետով սահմանված հավաստագրի ժամկետը չերկարաձգելու դեպքում կնքված աշխատանքային պայմանագիրը կգործի մինչև 14․02․2030 թվականը։