Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և հիմք ունենալով այն հանգամանքը, որ Արենիի համայնքապետարանի կողմից 2 անգամ հայտարարված 0․94267 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի աճուրդ վաճառքին մասնակցության հայտեր չեն ներկայացվել և հաշվի առնելով, որ նշված հողատարածքում առկա է նորատունկ խաղողի այգի և գարնանային աշխատանքների մեկնարկին մնացել է շատ քիչ ժամանակ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի ավագանու 14․08․2024թվականի <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելու մասին>> թիվ 121-Ա որոշման 2-րդ մասում կատարել փոփոխություններ․ <<8 000 000>> թիվը փոխարինել <<4 000 000>> թվով։
|