Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թ. հունիսի 10-ի ՀՕ-117-Ն օրենքով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ որոշում եմ.
1. Ճանաչել ժառանգորդ Շուշանիկ Զախարի Թադևոսյանի սեփականության իրավունքը Արենի համայնքի Արփի բնակավայրի Երևանյան խճուղի, թիվ 13/3 հասցեում գտնվող (հողամասի ծածկագիրը՝ 10-012-0026-0024) բնակելի տան և օժանդակ կառույցների նկատմամբ:
2․Բնակելի տունը և օժանդակ կառույցները կառուցվել են մինչև 2001 թվականը։
3. Անշարժ գույքը բավարարում է սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները։