Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 297-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 նոյեմբերի 2025 թվականի N 297-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.087ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության  Կառավարության  29 դեկտեմբերի 2011թվականի թիվ 1920-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18 մայիսի 2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության 16 դեկտեմբերի 2021թվականի ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության  Կառավարության 05. հունվարի 2022թվականի թիվ 14-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության  Կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշումը․  Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 08 հոկտեմբերի 2025թվականի թիվ 129-Ա որոշումը,   որոշում եմ՝

    1. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  0.087 հա  (ծածկագիրը՝ 10-004-0022-0015, 0,07667 հա-ի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ հողատեսք, 0,01033հա-ի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման  գործառնական նշանակության։
    2. Վերոնշյալ հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, համայնք Արենի, Ագարակաձոր 22փողոց  տուն 3։ 
    3. Արենի համայնքի Ագարակաձոր  բնակավայրի վարչական տարածքում գտնվող (ծածկագիր՝ 10-004-0022-0015, հողամասի չափը՝ 0.087 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝  բնակելի  կառուցապատման) Արենի համայնքին  սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված  բնակելի նպատակային նշանակության շինությունները՝ 257,11քմ՝ (բնակելի տուն 1-ին հարկ՝ 69,02 քմ․, աստիճանահարթակ՝ 2,16քմ․, բնակելի տուն 2-րդ հարկ՝ 67,84քմ․, ավտոտնակ՝  1-ին հարկ՝ 36,58քմ․, ավտոտնակ 2-րդ հարկ՝ 41,21քմ․, անասնաշենք՝ 34,65քմ, պաիսպ՝ 4,27քմ, պարսիպ՝ 1,38քմ․)   համարել Արենի համայնքի սեփականություն և այն  ճանաչել օրինական (կցվում է շինությունների և հողամասի հատակագիծը):
    4. Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Հաշվառման կոդ՝  2024CWSQ9K:
    5. Առաջարկել Արենի համայնքի ավագանուն սույն որոշման 3-րդ  կետում նշված օրինականացված   բնակելի նպատակային նշանակության շինությունները՝ 257,11քմ․    և  0.087 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Ալբերտ Վոլֆիկի Մարգարյանին  և առաջարկել նրան.

  1) վճարելու 1ք.մ.` 3084 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված 139,02 քմ բնակելի  նշանակության շինությունների համար՝ 428 738 ՀՀ դրամ և վճարելու  1քմ․ 2056 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված 118,09քմ․ օժանդակ կառույցների համար՝ 242 793 ՀՀ դրամ, ընդամենը՝ 671 531 ՀՀ դրամ,  հաշվի առնելով  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները։

2) վճարելու 0.087հա բնակավայրերի նշանակության հողամասի արժեքը՝  689 040 ՀՀ դրամ,  հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի 33.1 կետի ա/ ենթակետը:

3) վճարելու համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:

6. Ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,

7. Ավագանու որոշման ընդունման օրվանից, ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից  15 աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված գնման նախապատվության առաջարկը չընդունվելու, կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցների և դրանց սպասարկման համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում, նշված կառույցները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.087հա  հողամասը կվաճառվի աճուրդով՝ <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով երկամսյա ժամկետում:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner