Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշմամբ սահմանված կարգի 24-րդ և 57-րդ կետերը, 29․04․2021թվականի թիվ 698-Ն որոշմամբ սահմանված կարգի 6․1 կետը, 29.12.2005թ. թիվ 2387-Ն, 15․04․2021թվականի թիվ 600-Ն որոշումները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ մասը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի թիվ ԴԽ/14․1/38032-25 և ՀՀ Կադաստրի կոմիտեի թիվ ՍԹ/17294-2025 գրություններով ներկայացված դրական եզրակացությունները որոշում եմ՝
- Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ղեկավարի 12․08․2025թվականի թիվ 235-Ա որոշումը։
- Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,14159հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-006-0067-0001, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման) գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման։
- Վերոնշյալ հողամասում առկա 534քմ․ մակերեսով շինության (անգար) նպատակային նշանակությունը փոխադրել հասարակական նպատակային նշանակության շինություն՝ որպես սպորտային կենտրոն։
- Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 0.14159հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասում առկա 534քմ մակերեսով շինությունը ճանաչել օրինական,
- Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեում: Հաշվառման կոդ՝ 2023JMYZVZ
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված կառույցն իրականացրած անձն անհայտ է և կառուցը որևէ անձի կողմից չի շահագործվում, կառույցը և առանձնացված 0.14159հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-006-0067-0001, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) տնօրինել Հայաստանի Հանրապետության օրեսնդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 43.1 կետը,
- Վերը նշված հողամասին և շինությանը տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ․ Աղավնաձոր 3-րդ փողոց 48 շինություն։
- Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|