Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 009-Ա
 

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 11-Ը ՓԵՏՐՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 11-ը փետրվարի 2025 թվականի թիվ 2 հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 15-ը հունվարի 2025 թվականի թիվ 2 նիստի օրակարգը հաստատելու մասին։

2. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։

3. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի 1-ին փողոց 1/2 հասցեում գտնվող 0,00381հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը և օրինականացված 33,97քմ մակերեսով առևտրի սրահը  կառուցապատող Լևոն Ալբերտի Բայաթյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին։

4. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի 12-րդ փողոց 8/1 հասցեում գտնվող 0.01963հա արդյունաբերության, ըդերքօգտագործման և այլ արտադրական  նպատակային նշանակության հողամասը և օրինականացված 91,8քմ մակերեսով շինությունները  կառուցապատող Վալերիկ Արամայիսի Հայրապետյանին  ուղղակի վաճառքով օտարելու մասին

5․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024թվականի թիվ 175-Ա որոշման հավելված 4-ում և 24․12․2024թվականի թիվ 201-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

6․ Արենի համայնքի 2025թվականի տարեկան աշխատանքային պլանը՝ ՏԱՊ-ը հաստատելու մասին։

7․ Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու և ծնողական վճարներից զեղջելու մասին։

8․ Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, գյուղատնտեսական նշանակության հողամասերը փոխանակության միջոցով օտարելու մասին։

9․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին։

10․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող փողոցային լուսավորության համակարգի հենասյուներից օգտվող և ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների  համար ծառայության վճար սահմանելու մասին։ 

11. Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner