Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, 16.12.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 05.01.2022թվականի թիվ 14-Ն որոշումը և քաղաքացու դիմումը, որոշում եմ՝
- Արենի համայնքի Ռինդ բնակավայրի 3-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ 5 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 10-037-0124-0003, ընդհանուր հողամասի չափը՝ 10,60001 հա, արտադրական նպատակային նշանակության հողամասի չափը՝ 0,25հա, գործառնական նշանակությունը՝ արտադրական) <<ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված արտադրական նշանակության շինությունները՝ 184,57քմ՝ (մառան՝ 119,7քմ․, ծածկ՝ 64,87քմ․) ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Հաշվառման կոդ՝ 2024TDNDWD:
- Առաջարկել կառույցն իրականացրած <<ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ>> ՓԲԸ-ին վճարելու 1 քմ.` 1115 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված արտադրական նշանակության շինության համար՝ ընդամենը 205 796 (երկուհարյուր հինգ հազար յոթ հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ, հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները:
- Ինքնակամ կառույցի օրինականացման վճարները վճարվում են անկանխիկ եղանակով հետևյալ հաշվեհամարին՝ 900355003451:
- Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա։
- Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում ինքնակամ կառույցի համար հաշվարկված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|