Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 107-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2024 թվականի N 107-Ա

․ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆԱՅԻՆ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի  1-ին մասի  9-րդ և 14-րդ կետերը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն․

1․  Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  0,12831 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-1373-0001, հողատեսքը՝  արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման  գործառնական նշանակության։

2․  Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  0,23974 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-006-0282-0045, հողատեսքը՝  արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝  բնակելի  կառուցապատման  գործառնական նշանակության։

3․  Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Վասակ Արգամի Կարապետյանի սեփականություն հանդիսացող  0,0705 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0110-0027, հողատեսքը՝  վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝  բնակելի  կառուցապատման  գործառնական նշանակության։

4․  Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հակոբ Լյուդվիգի Ասատրյանի սեփականություն հանդիսացող  0,04 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0101-0207, հողատեսքը՝  վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝  բնակելի  կառուցապատման  գործառնական նշանակության։

5․  Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ալիկ Վազգենի Վարդանյանի սեփականություն հանդիսացող  4,96006 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0184-0091, հողատեսքը՝  այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝  հասարակական  կառուցապատման  գործառնական նշանակության։

6․   Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արշավիր Եղիազարի Պողոսյանի սեփականություն հանդիսացող 1,01493 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0156-0027, հողատեսքը՝  խոտհարք) հողամասից առանձվացված 0,07հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝  հասարակական  կառուցապատման  գործառնական նշանակության։

 

 


Կողմ -8

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner