Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արենի համայնքի ղեկավարի կողմից 2024թվականի մայիսի 27-ին տրված թիվ 145 նախագծման թույլտվության մեջ կատարել փոփոխություն՝
առաջին պարբերության «Երկհարկանի բնակելի տուն՝ ձեղնահարկով և նկուղով, 8,80մx12,10 առանցքային չափերով, բարձրությունը-6,5մ» բառերը և թվերը փոխարինել «Մեկ հարկանի բնակելի տուն մասնակի նկուղով, 9,45x12,10մ առանցքային չափերով, բարձրությունը-4,88մ» բառերով և թվերով։
2․ Արենի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի մայիսի 31-ին տրամադրված թիվ 138 շինարարության թույլտվությունների մեջ կատարել փոփոխություն՝
առաջին պարբերության «Երկհարկանի բնակելի տուն՝ նկուղային հարկով և ձեղնահարկով, 12,10x8,80մ առանցքային չափերով, միջին ռիսկայնության աստիճան՝ II կատեգորիա կառուցապատման մակերեսը՝ 123,55քմ․, բարձրությունը՝ 6,50մ՝ հաշված 0,00 նիշից» բառերը և թվերը փոխարինել «Մեկ հարկանի բնակելի տուն՝ մասնակի նկուղային հարկով, 12,10 x 9,45մ առանցքային չափերով, միջին ռիսկայնության աստիճան II կատեգորիա կառուցապատման մակերեսը՝ 160,43քմ․, բարձրությունը՝ 4,88մ՝ հաշված 0,00 նիշից» բառերով և թվերով։