Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին մասի 3-րդ, 9-րդ և 12-րդ կետերը՝ Արենի համայնքի ավագանին
որոշում է. Տալ համաձայնություն․
1․ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0.10648 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-037-0124-0015, հողատեսքը՝ արոտ) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու նպատակով։
2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0.13176 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0110-0030, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության՝ փոփոխվող բնակավայրերի նշանակության հողամասերին ճանապարհով ապահովելու նպատակով։
3․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0.10515 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0101-0222, հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության՝ փոփոխվող բնակավայրերի նշանակության հողամասերին ճանապարհով ապահովելու նպատակով։
4․ Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0.18485 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0110-0030, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության՝ փոփոխվող բնակավայրերի նշանակության հողամասերին ճանապարհով ապահովելու նպատակով։ |