Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 256-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2024 թվականի N 256-Ա

2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 03․04․2024 թվականի թիվ 043-Ա, 02.09.2021 թվականի թիվ 111 որոշումները, 15.05.2024 թվականին  Արենիի համայնքապետարանում կայացած աճուրդի թիվ 1-5  արձանագրությունները՝ որոշում եմ.

 

1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00487 հա (ծածկագիրը` 10-008-0004-0056, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն՝ ՀՀ ՎՁՄ համայնք Արենի, գ․ Արենի 39-րդ փողոց 1/1 հողամաս) բնակավայրերի նշանակության հողամասը 210 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Մարգար Արտաշեսի Մելքոնյանին։

2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,02653 հա (ծածկագիրը` 10-008-0052-0017, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն՝ ՀՀ ՎՁՄ համայնք Արենի, գ․ Արենի  4-րդ փողոց 13/1 հողամաս) բնակավայրերի նշանակության հողամասը 525 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Արտակ Վահանի Առաքելյանին։

3․ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,10114 հա (ծածկագիրը` 10-037-0042-0001, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն՝ ՀՀ ՎՁՄ համայնք Արենի, գ․ Ռինդ, 16-րդ փողոց 25 հողամաս) բնակավայրերի նշանակության հողամասը 880 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Անդրանիկ Նարիբեկի Հարությունյանին։

4․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,04867 հա (ծածկագիրը` 10-008-0179-0042, հողատեսքը՝ այլ հողատեսք) գյուղատնտեսական նշանակության հողամասը 220 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Վարդան Ջալալի Համբարձումյանին։

5․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,16428 հա (ծածկագիրը` 10-008-0184-0084, հողատեսքը՝ վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը 4 200 000 ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Խաչիկ Վիկտորի Առաքելյանին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner