|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հունվարի 2025 թվականի N 003-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 15-ՐԴ ՓՈՂՈՑ, 2-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 3/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,06027ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, 16.12.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 05.01.2022թվականի թիվ 14-Ն որոշումը, ՀՀ Կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն, 02․02․2002թվականի թիվ 88-Ն որոշումները և քաղաքացու դիմումը, որոշում եմ՝
- Արենի համայնքի Արենի բնակավայրի 15-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 3/4 հասցեում գտնվող Միքայել Անուշավանի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0,06027հա հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0046-0030, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) գործառնական նշանակության փոխադրել բնակելի կառուցապատման։ Վերոնշյալ հողամասում առկա 147քմ․ հասարակական նշանակության շինության նպատակային նշանակությունը փոխադրել որպես բնակելի նպատակային նշանակության՝ բնակելի տուն։
- Արենի համայնքի Արենի բնակավայրի 15-րդ փողոց , 2-րդ փակուղի թիվ 3/4 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 10-008-0046-0030, հողամասի չափը՝ 0.06027 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) Միքայել Անուշավանի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 173,3 քմ., ինքնակամ բացված 3 դռները և 8 լուսամուտները՝ ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Հաշվառման կոդ՝ 2024867NCV:
- Առաջարկել կառույցն իրականացրած Միքայել Գրիգորյանին վճարելու 1 քմ.` 1209 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված բնակելի տան համար՝ ընդամենը 209 520 ՀՀ դրամ և վճարելու 10 000-ական ՀՀ դրամ ինքնակամ բացված 3 դռան և 8 լուսամուտների համար՝ ընդամենը՝ 110 000 ՀՀ դրամ։ Ընդամենը ենթակա է վճարման 319 520 (երեքհարյուր տասնինը հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ, հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները:
- Ինքնակամ կառույցի օրինականացման վճարները վճարվում են անկանխիկ եղանակով հետևյալ հաշվեհամարին՝ 900355003451:
- Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա։
- Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում ինքնակամ կառույցի համար հաշվարկված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|