Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը, որոշում եմ՝
Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արմինե Խաչիկի Վարդանյանին, Արմեն Խաչիկի Վարդանյանին, Վանուհի Արարատի Ավագյանին, Արամ Խաչիկի Վարդանյանին և Խաչիկ Արմենակի Վարդանյանին (մահացած) համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,05հա բնակավայրերի նպատակային նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0001-0008, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասին և շինությանը տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գյուղ Արփի 2-րդ փողոց, թիվ 33։