Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



17 սեպտեմբերի 2025 թ.

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐԳԱՄ ԱՂԱՍԻԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․ Վարչական ակտով լուծվող ակտի նկարագրությունը

Արենի համայնքի ղեկավարը քննության առնելով վարչական գործը այն է՝ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գնտվող, Արգամ Աղասիի Կարապետյանին  սեփականության  իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության հողատարածքում ինքնակամ շինություն կառուցելու վերաբերյալ վարչական իրավախախտման հարցը պարզեց որ.

 Արգամ Աղասիի Կարապետյանը  (բնակության հասցե՝ Արենի համայքն գ. Արենի  29փ., տ. 1) Երևան-Մեղրի Մ2 միջպետական  ավտոճանապարհի 107-րդ կմ-ի աջակողմյան  հատվածում  Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող իրեն սեփականության  իրավունքով  պատկանող 10-008-0111-0021 կադաստրային ծածկագրով բնակավայրերի  նշանակության հողատարածքում խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ>>  Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի  իրականացրել է ապօրինի շինություն՝կառուցվել է բետոնյա հենասյուն գովազդային վահանակ տեղադրելու նպատակով, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի  չափով, ինչի կապակցությամբ Արենի համայնքի ղեկավարի 25 օգոստոսի 2025 թվականի թիվ 238-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի ստուգման ակտի և տեղում կատարված ուսումնասիրության արձանագրության  հիման վրա 2025 թվականի  օգոստոսի  22-ին թիվ 243 որոշմամբ  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի  154-րդ հոդվածի պահանջների խախտման փաստով Արենիի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ և  Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական  տարածքում գտնվող Արգամ Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված շինության վարչական վարույթի լսումները իրականացնելու նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժոովը հրավիրել և անցկացրել է լսում Արգամ Աղասիի Կարապետյանի մասնակցությամբ։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը

  1. Արենի համայնքի ղեկավարի 25 օգոստոսի 2025 թվականի թիվ 238-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի ստուգման ակտը և տեղում կատարված ուսումնասիրության արձանագրությունը։
  2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական  տարածքում գտնվող Արգամ Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված շինության վարչական վարույթի հանձնաժողովի 25․08․2025թվականի թիվ 1 , 12․09․2025թ․ թիվ 2,19․ 09․2025 թվականի թիվ 3արձանագրությունները։
  3. Լիցենզավորված կազմակերպության ներկայացուցչի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը։
    Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հաստատված եմ համարում հետևյալը՝

Արենի համայնքի գ. Արենի 29 Փ., 1 տան բնակիչ Արգամ Կարապետյանի կողմից իր սեփական բնակավայրերի նշանակության հողատարածքի վրա առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ  կառուցել է բետոնյա հետասյուն   որի վրա տեղադրվել է գովազդային վահանակ և կառուցված շինության նկատմամբ չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով 2025 թվականի օգոստոսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով, Արենիի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025թ-ի  օգոստոսի  25-ին հրավիրվել է լսում, որին մանսակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ փոստային առաքման կտրոն/ Արգամ Աղասիի Կարապետյանը:Նույն վարույթի շրջանակներում կատարվել է նաև լիցենզավորված կազմակերպության կողմից չափագրում, տեղում կազմվել է արձանագրություն, որից հրավիրվել է նորից լսում 19․09․2025թ․ և կազմվել է հերթական արձանագրություն լսման վերաբերյալ /և լսումների և վարույթի բոլոր գործառույթների վերաբերյալ Ա․Կարապետյանը պատշաճ ծանուցվել է/։
Սույն գործի շրջանակներում  ստեղծված ժամանակավոր  հանձնաժողովի կողմից վարչական վարույթի գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին.
Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի՝ համայնքի ղեկավարը կանխարգելում և  կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի»  188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը,շինությունը կամ այլ կառույցը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը:

Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են ենթակա է քանդման, իսկ հողամասը նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա:

Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը Կառավարության կողմից սահմանված կարգով:

Տվյալ պարագայում Արգամ Կարապետյանը  (բնակության հասցեն՝ Արենի համայնք գ. Արենի 29Փ., տ.1) Արենի համայնքի Արենի  բնակավայրի 36-րդ  փողոց, 4-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող իր սեփական  հողամասում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/  իրականցրել է ապօրինի ՝ ինքնակամ կառույցի շինարարություն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին  մասի  համաձայն՝  Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Նույն հոդվածի  2-րդ մասի  համաձայն՝  Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի, ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 4-րդ հոդվածով, 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

 

  1. Արգամ Աղասիի Կարապետյանի  նկատմամբ նշանակել տուգանք 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով՝ Արենի համայնքի Արենի բնակավայրի 36-րդ փողոց 4-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող,  իր սեփական հողամասում ինքնակամ շինություն կառուցելու համար: 
  2. Սույն որոշմամաբ նշանակված տուգանքի վճարման հաշվեհամարն է՝ 900355105066:
  3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Արենիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
  4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափող անձանց վերաբերյալ տեղեկություններ հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner