Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, 16.12.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 05.01.2022թվականի թիվ 14-Ն որոշումը և քաղաքացու դիմումը, որոշում եմ՝
- Արենի համայնքի Արփի բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 12 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 10-012-0012-0005, հողամասի չափը՝ 0,11866 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) Հայկ Մայիսի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 242,84 քմ․ ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Հաշվառման կոդ՝ 20245KRJMN:
- Առաջարկել կառույցն իրականացրած Հայկ Սարգսյանին վճարելու 1 քմ.` 1028 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված բնակելի տան համար՝ ՝ 196 862 դրամ և 1 քմ.` 616,8 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված անասնաշենքի համար՝ 31 667 դրամ, ընդամենը՝ 228 529 (երկու հարյուր քսանութ հազար հինգ հարյուր քսանինը) , հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները:
- Ինքնակամ կառույցի օրինականացման վճարները վճարվում են անկանխիկ եղանակով հետևյալ հաշվեհամարին՝ 900355003451:
- Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
- Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում ինքնակամ կառույցի համար հաշվարկված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|