|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 սեպտեմբերի 2025 թվականի N 262-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,002ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 06․08․2025 թվականի թիվ 109-Ա որոշումը՝ որոշում եմ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,002հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը (ծածկագիրը՝ ՝10-008-0041-0042, գործառնական նշանակությունը՝ այլ հողերի, հասցեն՝ 17-րդ փողոց 1) ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 24420 ՀՀ դրամ արժեքով, օտարել <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ին՝ Արենի բնակավայրում կառուցված մանկապարտեզի էլեկտրամատակարարումը պատշաճ իրականացնելու և նոր ենթակայան տեղադրելու նպատակով։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|