Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի>> մասին օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Արենի համայնքի ավագանու 26.06.2024թվականի << Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2,41898հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը վարձակալությամբ <<Կվարցիտ>> ՍՊԸ-ին հատկացնելու մասին>> թիվ 091-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ.
Որոշման տեքստը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ․
1․ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 2,41898հա հողամասը (ծածկագիրը՝ 10-025-0106-0053, գործառնական նշանակությունը ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի, հասցեն Արենի, Խաչիկ Կվարցիտի 1-ին թաղամաս 3) մինչև թույլտվության ժամկետի ավարտը, 20 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ <<Կվարցիտ>> ՍՊԸ-ին՝ հաշված 14․ հունիսի 2024թվականից: Տարեկան վարձավճարը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 6 000 000 ՀՀ դրամ և յուրաքանչյուր արդյունահանված օգտակար հանածոյի 1 տոննայի հաշվարկով 1000 ՀՀ դրամ:
2․ Տարեկան վարձավճարի 6 000 000 ՀՀ դրամ գումարը վճարվում է հավասար պարբերականությամբ՝ ըստ ամիսների։ Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը վճարվում է մինչև հաջորդող ամսվա 15-ը։
3․ Արդյունահանված օգտակար հանածոների համար վճարումները կատարվում են մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ստացված հաշվետվությունների հիման վրա։
|