Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ.-ի թիվ 2387-Ն, 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշումները, Արենի համայնքի ավագանու 24․12․2024թվականի թիվ 199-Ա որոշումը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,05 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ այլ հողատեսք, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0201-0015) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա , կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության։
2․ Վերը նշված հողամասին տրամադրել հատևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ․ Արենի 10-րդ փողոց, 2-րդ փակուղի, 2/1 հողամաս։