Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թ. հունիսի 10-ի ՀՕ-117-Ն օրենքով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ որոշում եմ.
1. Ճանաչել ժառանգորդ Բաբկեն Գրիշայի Սողոմոնյանի սեփականության իրավունքը Արենի համայնքի Արենի բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 5 հասցեում գտնվող (հողամասի ծածկագիրը՝ 10-008-0050-0002) բնակելի տան և օժանդակ կառույցների նկատմամբ:
2. Բնակելի տունը և օժանդակ կառույցները կառուցվել են մինչև 2001 թվականը։
3. Անշարժ գույքը բավարարում է սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները։