Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 466-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 101-րդ հոդվածի 4-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ն․ Կարապետյանի դիմումը՝ որոշում եմ.
Լուծել 15 մարտի 2005 թվականին Արփիի գյուղապետարանի և քաղաքացի Նվարդ Գրիշայի Կարապետյանի միջև կնքված Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,3հա մակերեսով անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը (վկայական 0016076):