Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 118-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը, քաղաքացու դիմումը՝ որոշում եմ.
- Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 10-008-0016-0012 ծածկագրով 0,03777հա բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասում առկա շինությունը հասցեավորել ՀՀ ՎՁՄ Արենի համայնք, գ․ Արենի 27-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2/2։
- Վերականգնել Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչներ, Հունան Որոշի Կարապետյանի, Նորանուշ Գրիգորի Գրիգորյանի և Արև Հունանի Սողոմոնյանի սեփականության իրավունքը Արենի համայնքի Արենի բնակավայրի 27-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 2/2 հասցեում գտնվող, 15․03․1991թվականին սեփականաշնորհված 23,4քմ մակերեսով մառանի, 6,3քմ․ մակերեսով բաց պատշգամբի և դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա 0.03777 հա հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0016-0012, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողհատկացման հիմքերը՝ ըստ սույն որոշման անբաժանելի մաս կազմող շինությունների և հողամասի հատակագծի:
|