Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերության և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝
Արենիի համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 23-ի «ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենիի համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին» N 41-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |