Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի»  63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝
 1․ Արենի համայնքի Ագարակաձոր  բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․40049 հա  (ծածկագիրը՝ 10-004-0149-0050,  գործառնական նշանակությունը՝  հասարակական կառուցապատման)  բնակավայրերի նշանակության  հողամասը , հասցե՝ ՎՁՄ Արենի համայնք գյուղ Ագարակաձոր 1, աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս  5 000 000 ՀՀ դրամ։
2․ Արենի համայնքի Ագարակաձոր  բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․01564 հա  (ծածկագիրը՝ 10-004-0150-0015,  գործառնական նշանակությունը՝  հասարակական կառուցապատման)  բնակավայրերի նշանակության  հողամասը , հասցե՝ ՎՁՄ Արենի համայնք գյուղ Ագարակաձոր 2, աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս   200 000 ՀՀ դրամ։