Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով` Արենի համայնքի ավագանու 10․09․2024թվականի թիվ 135-Ա, 08․11․2024թ․թիվ 165-Ա որոշումը, Արենի համայնքի մրցութային հանձնաժողովի 20.12.2024 թվականի թիվ 1 արձանագրությունը, որոշում եմ. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,41623 հա (ծածկագիրը՝ 10-006-0254-0033, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը 25 տարի ժամկետով, վարձակալությամբ հատկացնել մրցույթում հաղթող ճանաչված <<ԹԱԴԵՈՒՍ>> ՍՊԸ-ին, լ/ա Լիլիթ Վերդյան։
- Հողամասի կադաստրային արժեքը կազմում է՝ 26015 ՀՀ դրամ,
- Տարեկան վարձավճարը սահմանել 52 500 ՀՀ դրամ, որը կազմում է հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափի 33 654%-ը: Պայմանագրի կնքման պահին 0,41623հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի հողի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է 156 ՀՀ դրամ,
- Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 4375 ՀՀ դրամ:
- Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը:
- Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում:
- Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:
|