Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2022 թվականի «Արենի համայնքի ավագանու 26․10․2018 թվականի թիվ 9 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին » թիվ 149-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ․
1․ Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի մեջ կատարել փոփոխություն «3.1-7» թվերը, կետը և կետադրական նշանը փոխարինել «2․3-3» թվերով, կետով և կետադրական նշանով։
2․ Որոշման 2-րդ կետը լրացնել 12-րդ ենթակետով և շարադրել հետևյալ կերպ «12) Օֆելյա Մկրտչյան-Զարման երեխաների զարգացման կենտրոնի սոցիալական աշխատող, հանձնաժողովի անդամ» |