|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մայիսի 2025 թվականի N 140-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ «ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 21-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 475-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջով, հիմք ընդունելով ՀՀ Կադաստրի կոմիտեի 14․10․2024 թվականի «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» որոշումը և քաղաքացու դիմումը, որոշում եմ՝ Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ղեկավարի 19 սեպտեմբերի 2024 թվականի «Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի 21-րդ փողոց, թիվ 16 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված առևտրի սրահը օրինականացնելու մասին» թիվ 475-Ա որոշումը։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|